2113 դիտում
14:11 26-08-2014
Դիլիջանի թունել տանող ճանապարհի հիմնանորոգումը մոտենում է ավարտին. ֆոտոշարք
Ավարտին են մոտենում հուլիսի 16-ին մեկնարկած Երևանից դեպի Դիլիջանի թունել տանող (Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման) միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։
Հիմնանորոգման ենթակա 7 կմ 480 մ երկարությամբ ճանապարհահատվածի 6 կմ-ում շինարարությունն արդեն ավարտված է։ Մշակված է նաև մնացած մոտ 1,5 կմ հատվածի բետոնային ներքին շերտը։
Ճանապարհի հիմնանորոգումն իրականացվում է նոր տեխնոլոգիայով, ինչի շնորհիվ հիմնանորոգված ճանապարհահատվածը շատ ավելի որակյալ ու դիմացկուն կլինի:
Ճանապարհահատվածի հիմնանորոգմանը զուգահեռ կատարվում են նաև ջրահեռացման համակարգի, իջատեղերի, հենապատերի ու կամուրջների նորոգման և վերականգնման աշխատանքներ։
Հիմնանորոգված ճանապարհահատվածի երկայնքով անվտանգության նկատառումներով՝ կտեղադրվեն մետաղյա արգելափակոցներ, ճանապարհային նշաններ, ազդանշանային սյուներ, կկատարվեն գծանշումներ։
Կարևոր նշանակություն ունեցող միջպետական այս ճանապարհահատվածի հիմնանորոգումը կավարտվի նախանշված ժամկետում՝ օգոստոսի վերջին։
Ճանապարհաշինական աշխատանքների ընդհանուր արժեքն, ըստ նախագծանախահաշվային փաստաթղթերի, կազմել էր մոտ 1 մլրդ 360 մլն դրամ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից հայտարարված մրցույթի արդյունքում այդ գինը նվազել է 180 միլիոն դրամով՝ կազմելով 1 մլրդ 180 մլն դրամ:
Աշխատանքները կատարվում են ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
7015 դիտում
18:21 04-07-2018
Տավուշի մարզի Արճիս համայնքի ճանապարհների հիմնանորոգումը մոտենում է ավարտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1336 դիտում
09:23 29-10-2024
Ավարտվել է պատմական Հին Գորիս տանող ճանապարհի հիմնանորոգումը
2077 դիտում
15:37 01-02-2019
Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել տանող հատվածում գետնաբուք է
Այս բաժնից
820 դիտում
18:31 30-01-2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կամավոր ատեստավորումը հաղթահարած ուսուցիչների հետ
433 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
586 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ