211652_close_icon
views-count1475 դիտում article-date 15:24 27-07-2019

Անասնապահական համալիրից կատարված գողությունները բացահայտվեցին

Հուլիսի 26-ին ոստիկանության Աշոցքի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Ղազանչի գյուղի մի բնակիչ անցած տարվա սեպտեմբերի վերջին գյուղին հարակից անասնապահական համալիրից գողություն է արել: Նույն օրը կասկածյալը հրավիրվել է բաժին և տվել է ինքնախոստովանական բացատրություն, որ նշված համալիրից գողացել է 35 հատ ազբեստյա թերթաքար, այն գտնվում է իր տանը հարակից անասնագոմում: Նյութերի նախապատրասրման ընթացքում բաժին է հրավիրվել Ղազանչի գյուղի մեկ այլ բնակիչ, որը ևս տվել է ինքնախոստովանական բացատրություն, որ անցած տարի նույն վայրից գողացել է 25 հատ ազբեստյա թերթաքարեր և տեղադրել է իրենց անասնագոմի տանիքին: Ձեռնարկվում են միջոցառումներ անասնապահական համալիրի սեփականատիրոջը հայտնաբերելու և հաղորդում ընդունելու ուղղությամբ: Վնասի չափը պարզվում է: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր