211652_close_icon
views-count1645 դիտում article-date 17:23 03-02-2014

Խանութից կատարված գողությունները բացահայտվեցին

Փետրվարի 2-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1987 թ. ծնված Արա Ջ.-ին, 1979 թ. ծնված Հրաչ Ե.-ին և 1984 թ. ծնված Էդվարդ Խ.-ին: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արա Ջ.-ն 2013 թ. նոյեմբերին, հարմարեցված բանալիով 2 անգամ բացել և մտել է Վաղարշապատ քաղաքի Հոկտեմբեր փողոցի թիվ 111/1 հասցեում գտնվող խանութ և գողացել 100.000 դրամ, իսկ 2013 թ. դեկտեմբերին նա համաձայնության գալով Հրաչ Ե.-ի հետ, հարմարեցված բանալիով դարձյալ 2 անգամ բացել և մտել են նույն խանութ ու գողացել 32 պարկ ալյուր և 1 պարկ անասնակեր` պատճառելով 1.500.000 դրամի նյութական վնաս: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են քննչական բաժանմունք: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր