211652_close_icon

ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան բանակցում են «շատ էական» առևտրային գործարք կնքելու շուրջ. Թրամփ

views-count1354 դիտում article-date 12:41 27-07-2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ ներկայում Մեծ Բրիտանիայի հետ բանակցություններ են վարվում «շատ էական» (very substantial) առևտրային գործարք կնքելու շուրջ, տեղեկացնում է [url=https://www.bbc.com/news/uk-politics-49135045]BBC[/url]-ն։ Երկկողմ գործարքը, որը նախատեսվում է կնքել Մեծ Բրիտանիայի հետ ԵՄ-ից նրա դուրս գալուց հետո, կարող է հանգեցնել «3, 4, 5 անգամ» առևտրաշրջանառության ավելացմանը, ասել է ԱՄՆ նախագահը։ Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ հեռախոսազրույցից հետո Թրամփն ասել է, որ նոր վարչապետը «հիանալի» է լինելու։ Մեծ Բրիտանիայի վարչապետը և ԱՄՆ նախագահն ասել են, որ պաշտոնական բանակցությունները կսկսեն ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո «որքան հնարավոր է շուտ»։ ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ անցյալում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև առևտրին «խանգարել» է Բրիտանիայի անդամակցությունը ԵՄ-ին։ Քանի դեռ Մեծ Բրիտանիան գտնվում է ԵՄ կազմում, իրավունք չունի ինքնուրույն առևտրային գործարքներ կնքել։ ԵՄ-ից երկրի դուրս գալը պետք է տեղի ունենա հոկտեմբերի 31-ին։ Նրա խոսքով՝ Բրեքզիթից հետո Մեծ Բրիտանիան կարող է ԱՄՆ-ի հետ առևտրային հարաբերությունների զգալի աշխուժացում ակնկալել։

Նմանատիպ նյութեր