211652_close_icon
views-count710 դիտում article-date 15:03 26-12-2020

Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն հրապարակել են Brexit-ի առևտրային համաձայնագիրը

Շաբաթ օրը Բրիտանիան և ԵՄ-ն հրապրակել են իրենց առևտրային համաձայնագրի տեքստը ԵՄ-ից իրենց դուրս գալուց հինգ օր առաջ, հայտնում է [url=https://www.reuters.com/article/uk-britain-eu/britain-and-eu-publish-brexit-trade-agreement-idUSKBN29007K]Reuters[/url]-ը: Համաձայնագիրը 1.246 էջ է և ներառում է պայմանավորվածությունները միջուկային էներգիայի, գաղտնի տեղեկատվության փոխանակման և մի շարք համատեղ հայտարարագրերի վերաբերյալ: Մեծ Բրիտանիան ԵՄ-ին միացել էր 1973 թվականին և պաշտոնապես դուրս եկավ դաշինքից այս տարվա հունվարի 31-ին: Այժմ Մեծ Բրիտանիան անցումային փուլում է, որի ընթացքում առեւտրի, ճանապարհորդությունների և բիզնեսի կանոններն անփոփոխ են մնում, ընդ որում, երկիրը մնում է ԵՄ Մաքսային միության շրջանակներում և միասնական շուկայում:

Նմանատիպ նյութեր