Աշխատանք ունենալու ակնկալիքով Տավուշի մարզպետարան է դիմել 170 քաղաքացի
Աշխատանք ունենալու ակնկալիքով, հուլիսի 25-ի ժամը 18։00 դրությամբ, Տավուշի մարզպետարան է դիմել 170 քաղաքացի։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Տավուշի մարզպետարանի Ֆեյսբուքի էջը:
«138 քաղաքացու դիմում փոխանցվել է Զբաղվածության տարածքային կենտրոն։
36 քաղաքացի հրաժարվել է իրեն առաջարկած աշխատանքից։ Աշխատանքի ընդունվել է 36 քաղաքացի։
89 քաղաքացի գործատուի հետ հանդիպման և աշխատանքային հարցերի քննարկման փուլում է»,- նշված է էջում: