211652_close_icon
views-count1996 դիտում article-date 19:52 26-07-2019

Աշխատանք ունենալու ակնկալիքով Տավուշի մարզպետարան է դիմել 170 քաղաքացի

Աշխատանք ունենալու ակնկալիքով հուլիսի 25-ի դրությամբ Տավուշի մարզպետարան է դիմել 170 քաղաքացի։ Այս մասին տեղեկացանք ՀՀ Տավուշի մարզպետարանի «Ֆեյսբուք»-ի էջից: «138 քաղաքացու դիմում փոխանցվել է Զբաղվածության տարածքային կենտրոն։36 քաղաքացի հրաժարվել է իրեն առաջարկած աշխատանքից։ Աշխատանքի ընդունվել է 36 քաղաքացի։ 89 քաղաքացի գործատուի հետ հանդիպման եւ աշխատանքային հարցերի քննարկման փուլում է»,- նշված է էջում: Խնդիրը առաջացել էր այն ժամանակ, երբ անտառամերձ տարածքների բնակիչներին արգելվել էր ապօրինի ծառահատումներ իրականացնել, որից հետո մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին կազմակերպել, նշելով, որ իրենք այդ քայլով օրվա հացի ապրուստն են հոգում: Հուլիսի 18-ին Կառավարության նիստում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել էր, որ Տավուշի մարզում 200 թափուր աշխատատեղ կա և այդ աշխատատեղերի աշխատավարձը տատանվում է 200-250 հազար դրամի սահմաններում:

Նմանատիպ նյութեր