211652_close_icon
views-count4016 դիտում article-date 15:03 05-06-2020

Շիրակի մարզում 388 քաղաքացի ինքնամեկուսացված է, նրանցից 65-ի մոտ դրական ախտորոշում կա. մարզպետարան

Հունիսի 5-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 84 հիվանդ է բուժվում, 37-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից։ Մարզում տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 388 քաղաքացի, նրանցից 65-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, նրանց հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։ Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 2269 նմուշառում, մայիսի 12-ից հունիսի 4-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 946 նմուշառման հետազոտություն։ Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել 287 պացիենտ, որոնցից 187-ը մարզի բնակիչ է։ Արձանագրվել է մահվան 10 դեպք։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր