211652_close_icon
views-count1832 դիտում article-date 13:24 26-07-2019

Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Կարեն Նազարյանին դեսպան նշանակելու մասին

Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Կարեն Նազարյանին Երուսաղեմի Սուրբ Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի ինքնիշխան ռազմական բարեխնամ ուխտում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին։ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Նազարյանին, համատեղության կարգով, նշանակել Երուսաղեմի Սուրբ Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի Ինքնիշխան Ռազմական Բարեխնամ Ուխտում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վատիկան):

Նմանատիպ նյութեր