211652_close_icon
views-count25342 դիտում article-date 22:36 25-07-2019

Արմավիրի մարզի ոստիկանները հերթական թմրամիջոցների հայտնաբերման դեպքերն են բացահայտել. «հերոսները» Լուկաշին և Փշատավան գյուղերից են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկւթյուններով՝ այսօր, հուլիսի 25-ին, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի), ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ հերթական թմրամիջոցների հայտնաբերման դեպքերն են բացահայտել Արմավիրի մարզում։ Ոստիկանները Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի բնակիչ՝ 59-ամյա Վ. Ս-ին պատկանող տան տնամերձ հողամասում և բակում հայտնաբերել են թվով 30 հատ կանեփի բույսի նմանվող թփեր։ Ոստիկանների այցից անակնկալի եկած՝ Վ. Ս-ն հայտարարել է, որ դրանք կանեփի բույսեր են և իր գործածման համար ինքը ցանել ու աճեցրել է։ Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Վ. Ս-ն կամավոր ներկայացրել է պոլիէթիլենային փաթեթ, որի մեջ առկա էր 7.20 գրամ քաշով դեղնականաչավուն չորացված ու մանրացված, յուրահատուկ սուր հոտ ունեցող զանգված։ Այս դեպքում էլ Վ. Ս-ն հայտնել է, որ դա կանեփի բույսից պատրաստված թմրամիջոց է։ Կարճ ժամանակ անց ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներն այցելել են նույն գյուղի բնակիչ՝ 43-ամյա Մ. Ե-ի տուն, որտեղ պարզվել է, որ նա իր տան տնամերձ հողամասում ցանել, մշակել և աճեցրել է մշակումն արգելված թմրանյութ պարունակող բույսեր, որոնցից էլ նա պատրաստում է «մարիխուանա» տեսակի թմրամիջոց։ Ոստիկանության ծառայողները Մ. Ե-ին պատկանող տան տնամերձ հողամասում, ինչպես նաև կից օժանդակ շինություններում հայտնաբերել են 8.390 գրամ չորացված ու մանրացված մի քանի տեղից ծալված, հակի թելով կապված կանեփի բույսի նմանվող զանգված և թվով 2 հատ կարմիր պոլիէթիլենային տոպրակներ, որոնց մեջ առկա էր մոտ 525 գրամ չորացված ու մանրացված, յուրահատուկ հոտ ունեցող զանգված։ Որոշ ժամանակ անց ոստիկանոթյան Արմավիրի բաժնի քրեական հետախույզներն այցելում են Փշատավան գյուղի բնակիչ՝ 56-ամյա Կ. Շ-ի տուն, որտեղ պարզվում է, որ նրանց ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են։ Կ. Շ-ի տան տնամերձ հողամասում հայտնաբերվում են 6 հատ կանեփի բույսին նմանվող թփեր, կանեփի բույսին նմանվող չորացված 1 ճյուղ, ինչպես նաև տարայի մեջ լցված մոտ 4 գրամ դեղնականաչավուն, չորացված ու մանրացված յուրահատուկ սուր հոտ ունեցող զանգված։ Այս դեպքում էլ Կ. Շ-ն ոստիկաններին հայտնում է, որ հայտնաբերվածը կանեփի բույսեր են, և ինքը ցանել, աճեցրել է իր գործածման համար։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, հետաքննիչի որոշմամբ նշանակվել են դատատոկսիկաքիմիական փորձաքննություններ։ Նշված անձինք բաց են թողնվել։ [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+

Նմանատիպ նյութեր