211652_close_icon
views-count2376 դիտում article-date 21:00 25-07-2019

Մյասնիկյան պողոտայում կարգավորվող լուսացույց է դրվել. Երեւանի քաղաքապետարան

Արդեն գործում է Մյասնիկյան պողոտայի կարգավորվող լուսացույցը, որը ժամանակավոր է, կգործի մինչեւ վերգետնյա անցումի կառուցումը։ Այս մասին հայտնում է Երեւանի քաղաքապետարանը։ «Վարորդներին խնդրում ենք լինել ուշադիր։ Լուսացույցը կարգավորելու է երթեւեկությունը միայն հետիոտնի պահանջի՝ կոճակը սեղմելու դեպքում։ Մնացած ժամանակ ավտոմեքենաների համար լինելու է կանաչ լույս։ Լրացուցիչ տեղեկացնենք, որ լուսացույցն այս վայրի համար ժամանակավոր լուծում է, այստեղ նախատեսվում է կառուցել վերգետնյա անցում»,–հայտնում են քաղաքապետարանից։

Նմանատիպ նյութեր