Եվրոպայի Լիգա. Արթուր Միրանյանի դուբլը հաղթանակ բերեց «Փյունիկին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Եվրոպայի Լիգայի որակավորման 2-րդ փուլի առաջին խաղում Երևանի «Փյունիկը» Գյումրիի քաղաքային մարզադաշտում 2:1 հաշվով հաղթեց չեխական «Յաբլոնեցին»:
Երևանյան թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ հարձակվող Արթուր Միրանյանը:
53-րդ րոպեին հյուրերի անկյունային խաղարկումից հետո Անդրիա Դրագոևիչը կրճատեց հաշվի տարբերությունը:
Պատասխան խաղը կկայանա օգոստոսի 1-ին, Չեխիայում:
[b]Եվրոպա լիգայի 2019/20թթ. խաղարկության որակավորման երկրորդ փուլ. 1-ին խաղ
[/b]
25 հուլիս, 17։30, Գյումրի, «Քաղաքային» մարզադաշտ
«Փյունիկ» - «Յաբլոնեց» 2-1
Գոլերը՝ Արթուր Միրանյան, 5 (1-0), Արթուր Միրանյան, 30 (2-0), Մարտին Դոլեժալ, 53 (2-1)