«Ռեալի» խաղացողը տեղափոխվեց «Արսենալ»
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը մեկ տարով վարձակալական հիմունքներով հանդես կգա Լոնդոնի «Արսենալի» կազմում, հայտնում է Armsport.am-ը:
Ֆուտբոլիստը մինչև 2020 թվականի հուլիսի 30-ը վարձակալությամբ հանդես է գալու «Արսենալի» կազմում:
Սեբալյոսը «Ռեալ» է տեղափոխվել 2017 թվականին «Բետիսից»:
«Սերուցքայինների» կազմում նա մասնակցել է 35 հանդիպման ու դարձել է 5 գոլի հեղինակ: