«Լևանտեի» խաղացողը ծանր վնասվածք է ստացել «Ռեալի» հետ խաղի սկանդալային դրվագում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Լևանտեի» կիսապաշտպան Շեյք Դուկուրեն ծնկի խաչաձև կապանների վնասվածք է ստացել Լա Լիգայում «Ռեալի» հետ խաղի ժամանակ (1:2):
Դա տեղի է ունեցել «Լևանտեի» դարպասին երկրորդ 11 մետրանոց հարված նշանակելու դրվագում, որը նշանակվել էր Դուկուրեի կողմից «Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոյին իբր հարվածելու ժամանակ:
Ինչպես նշվում է «Լևանտեի» բժշկական զեկույցում, Դուկուրեն այդ դրվագում չէր կարողացել հարվածել գնդակին, կորցրել էր հավասարակշռությունն ու անհաջող վայրէջք կատարել գետնին:
Նշենք, որ այդ 11 մետրանոցի շնորհիվ «Ռեալը» հաղթանակ տարավ: