211652_close_icon
views-count4099 դիտում article-date 13:36 02-06-2017

Մասիմիլիանո Ալեգրի. «Ռեալի» ամենակարևոր խաղացողը Կազեմիրոն է

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին նշել է «Ռեալի» ամենակարևոր խաղացողին՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղից առաջ: «Մարդիկ խոսում են Իսկոյի և Բեյլի մասին, սակայն իմ համար «Ռեալի» ամենակարևոր խաղացողը Կազեմիրոն է, քանի որ առանց նրա թիմը չի կարողանա սեփական խաղը ցուցադրել: Կազեմիրոն «Ռեալի» խաղին բալանսավորվածություն է տալիս: Իմ համար նա առանցքային խաղացող է: Նա տեխնիկայի առումով ամենատաղանդավոր ֆուտբոլիստը չէ, սակայն նրա խաղը հիմնարար նշանակություն ունի: Կաեմիրոն «Ռեալի» խաղը հավասարակշռում է: Չեմ կարծում, որ որևէ խաղացող ունակ է դրան», ասել է Ալեգրին:

Նմանատիպ նյութեր