211652_close_icon
views-count1641 դիտում article-date 18:46 25-07-2019

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հուլիսի 24-ից 25-ը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 24-ից 25-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 46 դեպք, այդ թվում՝ 1-ը նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 14, անձնական ունեցվածքի գողության 12, խարդախության 8, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3, խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման և ինքնիրավչության 2-ական, թմրամիջոցի հայտնաբերման, կաշառակերության և ծեծի 1-ական դեպք: Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 3 հետախուզվող, կամավոր ներկայացել են 3-ը։ Արձանագրվել է զենք-զինամթերքի հայտնաբերման 1 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է վրաերթի 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի հետևանքով 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր