Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հուլիսի 19-ից 20-ը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 19-ից 20-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 55 դեպք։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 16, խարդախության 9, յուրացման կամ վատնման 8, անձնական ունեցվածքի գողության 6, բնակարանային գողության ու թմրամիջոցի հայտնաբերման 4-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3, խուլիգանության և կաշառակերության 2-ական ու շորթման 1 դեպք։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։ 
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3 դեպք: 
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար, ինչի հետևանքով 24 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


