Յուրգեն Կլոպ. Բեյլը մեզ պետք չէ, մերը ուրիշ թիմ է
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը բացառել է, որ ակումբը կարող է ձեռք բերել «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլին:
«Բեյլը «Ռեալի» խաղացող է, և եթե նա հեռանա, ապա դա չափազանց թանկ տրանսֆեր կլինի, նրա աշխատավարձը շատ բարձր է:
Նա հրաշալի խաղացող է և ինձ շատ է դուր գալիս: Սակայն մեր դեպքում այլ իրավիճակ է: Պետք է թիմ ձևավորել: Իսկ թիմը՝ դա լավագույն անհատների հավաքածու չէ, խաղացողները պետք է միասին աշխատեն», ասել է Կլոպը: