ՔԿՀ-ներում հանրակրթություն կազմակերպելու նպատակով ուսուցիչների մրցույթ է հայտարարվում
«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը (այսուհետ՝ Կազմակերպություն)՝ «Աբովյան», «Արմավիր», «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում ազատազրկման ձևով պատիժ կրող և/կամ կալանավորված անձանց հանրակրթություն իրականացնելու նպատակով հայտարարում է մրցույթ՝ հայոց լեզվի և գրականության, ռուսաց լեզվի և գրականության, անգլերենի, քիմիայի, կենսաբանության, ֆիզիկայի, ինֆորմատիկայի, աշխարհագրության, համաշխարհային պատմության և հայոց պատմության, հայոց եկեղեցու պատմության, հասարակագիտության, հանրահաշվի և երկրաչափության, ֆիզկուլտուրայի և նկարչության ուսուցիչների թափուր տեղերի համար:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Մրցույթին մասնակցելու համար անձը ներկայացնում է՝ գրավոր դիմում, փաստաթուղթ (դիպլոմ)՝ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ, անձնագրի պատճեն, ինքնակենսագրություն, մասնագիտական գիտելիքները և աշխատանքային ունակությունները հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճեները (դրանց առկայության դեպքում), մեկ լուսանկար 3/4 չափի, օտարերկրացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հաստատող փաստաթուղթ, արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:
Վարձատրությունը որոշվում է՝ ըստ դասաբաշխման:
Ցանկացողները պետք է դիմեն Կազմակերպության Մ.Խորենացի 162ա հասցեում գտնվող մասնաշենք (Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության հարևանությամբ):
Փաստաթղթերն ընդունվում են մինչև օգոստոսի 16-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 09:00-ից 18:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից: