1014 դիտում
13:25 17-01-2015
Հայտարարվում է «Ես ուսանող եմ» խորագրով լուսանկարների միջազգային մրցույթ
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Հ. Այվազովսկու անվան բարեգործության և մեկենասության աջակցման միաբանությունը հրավիրում են մասնակցելու «Ես ուսանող եմ» խորագրով լուսանկարների երկրորդ միազգային մրցույթին։
Մասնակցել ցանկացողները մինչև 2015թ. հունվարի 20-ը [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով պետք է ուղարկեն հետաքրքիր, զավեշտալի լուսանկարներ իրենց ուսանողական կյանքից։ Լուսանկարները պետք է լինեն այն տեսքով, ինչպես պահպանվել են ֆոտոխցիկում կամ սմարթֆոն հեռախոսներում։
Մրցույթը գնահատելու համար կձևավորվի ժյուրիի երկու կազմ՝ պրոֆեսիոնալ ժյուրի և ժողովրդական ժյուրի։ Հաղթողները կարժանանան դիպլոմների և պարգևների։
Մրցույթի մասնակիցներին հնարավորություն կտրվի մասնակցելու լուսանկարչական արվեստի ոլորտի հայտնի մասնագետների կողմից կազմակերպվող վարպետության դասերին։
Հաղթող լուսանկարները կմասնակցեն RACCORD GROUP կազմակերպության միջազգային մրցույթներին, ինչպես նաև կընդգրկվեն կազմակերպության լուսանկարների արխիվում։ Մրցույթի ավարտից հետո կհրատարակվի էլեկտրոնային կատալոգ, որտեղ կընդգրկվեն մասնակիցների աշխատանքները։
Նմանատիպ նյութեր
2351 դիտում
18:30 27-01-2020
Հայտարարվում է «Ամանորը զորամասերում և դիրքերում» խորագրով լուսանկարների մրցույթ
5648 դիտում
22:05 05-03-2017
Կաննի 70-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում անցկացվող կինոշուկայի մասնակցության համար հայտարարվում է մրցույթ
663 դիտում
23:30 14-10-2020
Հայտարարվում է «ԱՎՐՈՐԱ. ԻՄ ՀԵՐՈՍԸ» տեսաշարադրության միջազգային մրցույթ 14-18 տարեկան երիտասարդների համար
Այս բաժնից
442 դիտում
13:32 04-05-2024
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
727 դիտում
12:52 04-05-2024
Ադրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեnնը
499 դիտում
12:34 04-05-2024
Մարկ Քեմերոնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը