211652_close_icon
views-count114156 դիտում article-date 09:12 25-07-2019

Երևան-Սոչի ողբերգական չվերթի իրական պատճառը. նոր վարկած

2006 թվականի մայիսի 3-ին Արմավիա ընկերության՝ Երևանից դեպի Սոչի կատարվող չվերթն ավարտվեց դժբախտ պատահարով: Airbus A320 ինքնաթիռը Սոչիի օդանավակայանի առաջին մոտեցումից հետո, երբ փորձում էր երկրորդ շրջան գնալ, ընկավ ծովը։ Դրա հետևանքով զոհվեցին ինքնաթիռի բոլոր 105 ուղևորներն ու անձնակազմի 8 անդամները: Ավիավթարի պատճառի վերաբերյալ մինչ օրս շրջանառվում են տարբեր ոչ պաշտոնական վարկածներ: Վերջերս էլ մամուլում շրջանառվում է վարկած, որի համաձայն՝ ինքնաթիռի սրահում կրակոցներ են եղել։ Նշում են, թե ինքնաթիռում վիճել է երկու խումբ` Բենիկ Խաչատրյանի (Բենո Ռոստովսկի) խումբը և այն ժամանակվա ԱԱԾ տնօրեն Կարլոս Պետրոսյանի որդու խումբը, որի պատճառով հրամանատարը վիրավորվել է, իսկ երկրորդ օդաչուն ոչ պրոֆեսիոնալ է գործել։ Մեզ հետ զրույցում բարձրաստիճան նախկին պաշտոնյաներից մեկը ոչ միայն հերքեց շրջանառվող լուրերը՝ դրանք համարելով անհեթեթ, այլև մեզ հայտնեց աղետի իրական պատճառը: Նրա փոխանցմամբ, օդանավի բեռնատար հատվածում եղել է մի քանի տոննա տուֆ, որը թռիչքի ընթացքում չշարժվելու նպատակով ամրացված է եղել շղթաներով: Պտույտի ժամանակ շղթաները պոկվել են, տուֆն ամբողջ ծավալով հայտնվել է ինքնաթիռի կողային հատվածում, որի պատճառով ինքնաթիռը կորցրել է հավասարակշռությունը և ընկել ծովը: «Ենթադրում եմ, որ բեռը գրանցված չի եղել, կամ գուցե վթարից հետո փաստաթղթերը վերացվել են»,- մեզ հետ զրույցում ասաց բարձրաստիճան նախկին պաշտոնյան:

Նմանատիպ նյութեր