Զինեդին Զիդան. Ռոնալդուն 40 րոպեում 4 գոլ խփեց. անհավանական է
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է «Սելտայի» նկատմամբ[url=https://shamshyan.com/hy/article/2016/03/05/78848/] հաղթանակը[/url] (7:1):
«Ընդմիջմանը խոսեցին այն մասին, որ պետք է ավելացնենք ճնշումը մրցակցի նկատմամբ: Երբ «Ռեալը» 2-րդ գոլը խփեց, ամեն ինչ ավելի հեշտ էր:
Կրիշտիանուն 4 գոլ խփեց. անհավանական է: Քչերն են ունակ անել այն, ինչ Ռոնալդուն է անում: Նա ուժեղ է, լավ է խաղում, և կարող է 40 րոպեում 4 գոլ խփել: Նման բան ինձ չի հաջողվել:
Բեյլը լավ տպավորություն թողեց: Նա ուրախ էր երկար բավակայությունից հետո խաղալ:
Կարծում եմ, Գարեթը պատրաստ է: Մոտ օրերս կորոշենք, խաղալու է նա արդյոք «Ռոմայի» հետ», ասել է Զիդանը: