Թրամփը սենատորների հետ քննարկել է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու թեման
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մամուլի համար դռնփակ հանդիպում է ունեցել հանրապետական կուսակցության 45 սենատորների հետ, որի ընթացքում քննարկվել է Թուրքիայի կողմից Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնման և այդ երկրի դեմ պատժամիջոցներ կիրառելու թեմաները: Հաղրոդում է [url=https://ria.ru/20190723/1556818362.html]ria.ru[/url]-ն:
Սպիտակ տունը հանդիպման վերաբերյալ դեռևս որևէ պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել, սակայն, ըստ որոշ տեղեկությունների՝ հանդիպման ընթացքում պատժամիջոցների վերաբերյալ որևէ որոշում չի կայացվել: