Պուտինը Թուրքիայի դեմ տնտեսական նոր պատժամիջոցներ կիրառելու մասին հրամանագիր է ստորագրել
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Թուրքիայի դեմ տնտեսական նոր պատժամիջոցներ են կիրառվելու: Այդ մասին տեղեկացրել է Կրեմլի մամլո ծառայությունը:
Հիշեցնենք, որ ռուս-թուրքական հարաբերությունները սրվեցին այն բանից հետո, երբ նոյեմբերի 24-ին Սիրիայի տարածքով թռչող ռուսական Cy-24 ռմբակոծիչը խոցվեց թուրքական F-16 կործանիչի կողմից:
«Մենք հետևողական կլինենք այդ հարցում»,-Россия-24-ին տված հարցազրույցում ասել էր ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը՝ հավելելով, որ Ռուսաստանը, այնուամենայնիվ, մտադրություն չունի ամբողջապես դադարեցնել Թուրքիայի հետ համագործակցությունը տարբեր ոլորտներում:
«Սա համարժեք պատասխան է ոչ բարեկամական գործողություններին»,-ընդգծել էր Դվորկովիչը: