ԱՄՆ-ն հաջորդ շաբաթ կհայտարարի Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին. Bloomberg
Թրամփի վարչակազմը հաջորդ շաբաթ կհայտարարի Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին։ Այն վերաբերում է Ռուսաստանի կողմից Թուրքիային C-400 զենիթահրթիռային համակարգեր մատակարարելու գործընթացին։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Դեռևս հայտնի չէ, թե 3 մշակված պատժամիջոցային փաթեթներից որն մեկն է կիրառելու Վաշինգտոնը Անկարայի դեմ։
Հիշեցնենք, որ ռուս-թուրքական բանակցությունները համակարգերի մատակարարման շուրջ սկսվել էին 2016 թվականի նոյեմբերից։ 2017 թվականի սեպտեմբերի 12-ին ստորագրվել է պայմանաիր, համաձայն որի՝ ռուսական կողմը պարտավորվում է 2019 թվականից Թուրքիային մատակարարել C-400 ԶՀՀ-ներ։
Գործարքի գինը կազմում է 2.5 մլրդ դոլար։