211652_close_icon
views-count76730 դիտում article-date 10:11 24-07-2019

Երևանում ինքնասպան է եղել Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի 30-ամյա ծառայողը

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում քննիչ Գալուստ Ղազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ, հուլիսի 23-ին Արաբկիր վարչական շրջանում տեղի ունեցած ինքնասպանության փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16։50-ի սահմաններում Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացել որ «Կորեայի ձոր» շրջանցիկ թունելի ամառանոցներից մեկում տղամարդու դի կա կախված։ Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Արմեն Վաթյանի, բաժնի պետի տեղակալ Վահան Բաղիյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատել է նաև քննչական խումբը քննիչ Գ․ Ղազարյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նշված ամառանոցի բնակիչ 30-ամյա Արսեն Կ․-ն է, ով ամառանոցում պարանով կախվելու միջոցով ինքնասպան է եղել։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Արսեն Կ․-ն ծառայում էր Հայաստանում տեղակայված Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերում։ [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր