211652_close_icon
views-count83772 դիտում article-date 09:36 31-03-2021

Վանաձորում հոր գերեզմանի մոտից գլխի մասում հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել Սահմանապահ զորքերի 31-ամյա ծառայողը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ժամը 18։10-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կետրոնից ոստիկանության Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանը, Ոստիկանության Տարոնի բաժնի պետ Արսեն Աղումյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետի տեղակալ Արման Գալստյանը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 31-ամյա Հայկ Խ-ն է, ով որոշ ժամանակ անց, գիտակցության չգալով, մահացել է։

Պարզվել է նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հարևանությամբ գործող «Կոնգո» գերեզմանոցից, որտեղ, ըստ նախնական տեղեկությունների, «Մակարով» տեսակի ատրճանակով հոր գերեզմանի մոտ նա կրակել է իր գլխին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա նախկինում աշխատել է Սահմանապահ զորքերում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի 

Նմանատիպ նյութեր