211652_close_icon
views-count45347 դիտում article-date 23:43 23-07-2019

Սկանդալ՝ Վանաձորի բանտում. պետի տեղակալը, անվտանգության գծով տեղակալն ու հսկիչը կասկածվում են բանտում իրենց պատիժը կրող հանցավոր միջավայրում հեղինակություն վայելող անձանց արգելված իրեր, այդ թվում թմրամիջոցներ փոխանցելու մեջ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 308, 311, 312 հոդվածների 1-ին մասով և 266 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց նկատմամբ։ Պարզվել է, որ այդ անձինք անձնական և շահադիտական շահագրգռվաությունից ելնելով՝ չարաշահել են իրենց պաշտոնական դիրքը և չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները պատշաճ։ Պարզվել է, որ այդ պաշտոնատար անձինք համաձայնության են եկել Վանաձորի բանտում իրենց պատիժը կրող հանցավոր միջավայրում հեղինակություն վայելող մի քանի դատապարտալների հետ ու տարբեր չափերի գումարների դիմաց 2018 թվականի աշնանից մինչև այս տարվա հունիսն ընկած ժամանակահատվածում Վանաձորի բանտի տարածք են մտցրել չթույլատրած ապրանքներ, այդ թվում՝ թմրամիջոցներ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կան կասկածներ, որ այդ ամենը փոխանցվել է դատապարտյալներ Սամվել Դավթյանին, Գարիկ Դանիելյանին, Արսեն Թերիխանյանին և Նվեր Կիրակոսյանին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալներն են Վանաձորի բանտի պետի տեղակալ Մամիկոն Պրուկյանը, նույն բանտի անվտանգության գծով տեղակալ Եղիշե Քոչինյանը և հսկիչ Արտյոմ Ասրյանը։ [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր