211652_close_icon
views-count3658 դիտում article-date 23:18 23-07-2019

Իրենց գործին չտիրապետող համայնքապետեր կան, բնակիչների հիմնական բողոքները եղել են Եղեգիս խոշորացված համայնքի ղեկավարից. Վայոց Ձորի մարզպետ. Tert.am

Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը մարզի համայնքապետերին հակահեղափոխական չի որակում, փոխարենը ոմանց կոչում է իրենց գործին չտիրապետող, չարաշահում կատարող համայնքի ղեկավարներ: Նա [url=https://www.tert.am/am/news/2019/07/23/trdat-sargsyan/3055361?fbclid=IwAR3_duwHt5MmRRSdJtbaMuIz4Nq802cbAoetu36PQ9fqD0ju8C7heFHylUo]Tert.am[/url]-ի հետ զրույցում նշեց, որ բնակիչների բողոքները հիմնականում լինում են Եղեգիս խոշորացված համայնքի ղեկավարից: «Հիմնական բողոքները լինում են Եղեգիս խոշորացված համայնքի ղեկավարից, եղել են չարաշահումներ, որոնք արդեն վերականգնել է»,- ասաց նա: Նա գիտի, որ հանրաքվեի միջոցով համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու նախագիծը հետ է կանչվել հակասահմանադրական լինելու պատճառով, բայց կարծում է, որ համայնքի ղեկավարին մինչև պաշտոնավարման ավարտը պաշտոնանկ անելու համար քաղաքացիներին այլ գործիք է հարկավոր: «Ոչ թե ինձ է հարկավոր, այլ գյուղացիներին, մարդկանց, ովքեր դժգոհ են, որովհետև դա հնարավորություն է մարդկանց համար որևէ կերպ ազատվել չաշխատող համայնքի ղեկավարից: Ինչո՞վ է մեղավոր այն քաղաքացին, որ վստահել ու ընտրել է X անձի, բայց նրա չաշխատելու դեպքում հնարավորություն չունի ազատվել իր ընտրությունից: Նման հնարավորություն պետք է տալ քաղաքացիներին, որպեսզի սխալ ընտրության դեպքում ընտրելու հնարավորություն ունենա»,- շարունակեց Սարգսյանը: Ինչ վերաբերում է ՀՀ բոլոր իշխանությունների ժամանակ արդի համարվող խնդրին՝ կապված համայնքների համաչափ զարգացման հետ, Սարգսյանն ասաց, թե այսօր առանձին ուշադրություն է դարձվում մարզերին՝ սկսած մշակութային հարցերից: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2019/07/23/trdat-sargsyan/3055361?fbclid=IwAR3_duwHt5MmRRSdJtbaMuIz4Nq802cbAoetu36PQ9fqD0ju8C7heFHylUo]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր