ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանն այցելել է ՀՀ ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչություն
ՀՀ ԱԱԾ աշխատակցի մասնագիտական օրվա առթիվ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանն այցելել է ՀՀ ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչություն։ Այդ մասին հայտնում են մարզպետարանի մամուլի ծառայությունից։
Կարևորելով ԱԱԾ աշխատակիցների դերը պետության անվտանգության ապահովման, ամրապնդման և ռիսկերի կանխարգելման գործընթացներում՝ մարզպետ Կ. Միքաելյանը նշել է, որ այս համակարգի աշխատանքը պահանջում է բարձր արհեստավարժություն, մեծագույն պատասխանատվություն և շրջահայացություն, և ջանք ու եռանդ չպետք է խնայել սահմանված նշաձողերին հասնելու համար:
Մասնագիտական օրվա առթիվ մարզպետը շնորհավորել է ՀՀ ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչության աշխատակիցներին՝ ցանկանալով խաղաղ և անվտանգ ծառայություն՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության բարօրության և կայունության, ներքին և արտաքին անվտանգային մարտահրավերների դիմակայման:
Այնուհետև մի խումբ աշխատակիցներ մասնագիտական պարտականությունները պատշաճ մակարդակով և բարեխիղճ կերպով կատարելու համար մարզպետի կողմից արժանացել են պատվոգրերի: