Թուրքիայում Հայաստանի քաղաքացու են ձերբակալել
Թուրքիայի հյուսիսարևելյան հատվածում գտնվող Տրապիզոն քաղաքում իրավապահ մարմինների աշխատակիցները Հայաստանի քաղաքացու են ձերբակելել: Այս մասին հայտնում է [url=https://rusarminfo.ru/2019/07/23/v-turcii-zaderzhali-grazhdanina-armenii/]Rusarminfo[/url]-ն՝ հղում անելով թուրքական աղբյուրներին:
Haberler պարբերականի հաղորդմամբ՝ թուրքական ոստիկանությունը տեղեկացրել է, որ մաքսանենգության դեմ պայքարի շրջանակներում Հայաստանի քաղաքացու մոտ, որի անունը չի նշվում, 650 տուփ ծխախոտ և 22 շիշ ոգելից խմիչք է հայտնաբերվել:
Ձերբակալված տղամարդու նկատմամբ խափանման միջոցի ընտրման մասին տեղեկություն չի հաղորդվել: