Թուրքիայում ձերբակալել են ամերիկյան ռազմական ինքնաթիռը խոցել պատրաստվող ՌԴ քաղաքացու
Թուրքիայում իրավապահները ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ենթադրյալ անդամի։ Այդ մասին հայտնել է Sabah թերթը։
Ըստ վերջինի պնդման՝ ձերբակալվածը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Ռենատ Բակիևն է, ով պատրաստվում էր խոցել ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերին պատկանող ինքնաթիռներից մեկը։
Նրան ձերբակալել են այն բանից հետո, երբ ձեռքին նկատել են ԻՊ այլ անդամի հետ Telegram-ի հաղորդագրություն։
Hurriyet թերթն էլ գրում է, որ Բակիևը ցանկանում էր անօդաչու սարքի միջոցով «Ինջիրլիք» ավիաբազայում տեղակայված ամերիկյան ՌՕՈՒ ինքնաթիռներից մեկը խոցել և դրա համար քողարկված հեծանվորդի հագուստի մեջ՝ հետախուզել է տարածքը։
Հայտնի է, որ Բակիևը ավելի վաղ Թուրքիայից արտաքսվել էր Սիրիայի տարածք անցնելու փորձի համար։