1475 դիտում
22:03 23-07-2019
ՀՀ գլխավոր հյուպատոսը և Խերսոնի նահանգապետը քննարկել են տեղի հայկական համայնքի գործունեության հետ կապված արդիական հարցեր
Հուլիսի 18-20-ը Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Գևորգ Պետրոսյանը այցելեց Ուկրաինայի Խերսոն քաղաք, որտեղ մասնակցեց «AGROPORT South Kherson 2019» 11-րդ միջազգային ագրոարդյունաբերական ֆորումին:
Ֆորումի շրջանակներում Գևորգ Պետրոսյանը հանդիպեց Խերսոնի նորանշանակ նահանգապետ Յուրի Գուսևի հետ: Գլխավոր հյուպատոսը շնորհավորեց Յուրի Գուսևին նահանգապետի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ և նշեց երկու երկրների միջև փոխադարձ կապերի զարգացման կարևորությունն ու հեռանկարայնությունը:
Զրույցի ընթացքում քննարկվեցին տեղի հայկական համայնքի գործունեության հետ կապված արդիական հարցեր: Կողմերն անդրադարձան մշակութային և հումանիտար, տնտեսական ոլորտներում երկու պետությունների և համայնքների միջև հետագա կապերի ամրապնդման անհրաժեշտությանը, համատեղ նախագծերի իրականացմանը։ Քննարկվեց նաև Խերսոնի մարզի և Հայաստանի որևէ մարզի միջև քույր-մարզեր համաձայնագրի ստորագրման հնարավորությունը, որը ենթադրում է մշտական բարեկամական կապերի ամրապնդում, պատմամշակութային արժեքների փոխադարձ ծանոթություն և տնտեսական ոլորտում համագործակցություն:
Նմանատիպ նյութեր
933 դիտում
15:57 17-06-2014
Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը և Հալեպի նահանգապետը քննարկել են հայության առջև ծառացած խնդիրները
Այս բաժնից
946 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
970 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»