211652_close_icon
views-count50358 դիտում article-date 11:18 23-07-2019

Ավտովթար Լոռու մարզում. Mercedes-ը բախվել է կանչի գնացող լուսաձայնային ազդանշանները միացված շտապ օգնության մեքենային. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ-Նժդեհ փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes մակնիշի 36 FU 681 համարանիշի եւ Վանաձորի բժշկական կենտրոնի Շտապ օգնության 230 AN61 համարանիշի մեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ շտապ օգնության մեքենան կանչի գնալիս է եղել, խաչմերուկ մտնելիս միացված են եղել լուսաձայնային ազդանշանները: Դեպքի վայր են ժամանել Ճանապարահային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչ Ստեփան Համբարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր