26080 դիտում
23:44 03-12-2019
Երևանում հերթական ավտովթարն է տեղի ունեցել հիվանդի տեղափոխող շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ. ըստ ականատեսների՝ ձայնալուսային ազդանշանները եղել են միացված. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են Haise մակնիշի 689 AO 61 համարանիշի և Opel մակնիշի 35 CR 284 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել ու փակել են Opel-ի գազաբալոնը։
Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Haise մակնիշի ավտոմեքենան հաշվառված է Երևանի 1-03 շտապօգնության հաշվեկշռում և ըստ վարորդի հայտարարոթյան՝ շտապօգնության ավտոմեքենայով հիվադն երեխայի էին տեղափոխում հիվանդանոց, և նա լուսաձայնային ազդանշանները միացրած է եղել։ Այդ մասին ասում էին նաև մի քանի քաղաքացիներ, ովքեր ականատես են եղել վթարին։
Փաստի առթիվ Երևանի ճանապարհային ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։
Օպերատիվորեն ժամանել է նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչը։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
13597 դիտում
14:21 11-06-2024
Երևանում հերթական ավտովթարն է տեղի ունեցել շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ