211652_close_icon
views-count2211 դիտում article-date 15:27 22-07-2019

Հնդկաստանը լուսին է ուղարկել «Չանդրայան-2» արշավախումբը

Հնդկական տիեզերական հետազոտությունների կազմակերպությունը (ISRO) հաջողությամբ Լուսին է ուղարկել «Չանդրայան-2» ավտոմատ արշավախումբը» ՝ ոչ մեծ լուսնագնացով, տեղեկացնում է [url=https://www.bbc.com/news/world-asia-india-49032603]BBC[/url]-ն։ Առաքելության մեկնարկը նախատեսված էր հուլիսի 15-ին, բայց տեխնիկական անսարքությունների պատճառով հետաձգվել է։ Դրանց բնույթը պաշտոնապես չի նշվել։ Մի շարք ԶԼՄ-ներ, հղում կատարելով սեփական աղբյուրներին, գրել են GSLV Mk III հրթիռ-կրիչի վառելիքային հատվածի անսարքության մասին։ «Չանդրայան-2» առաքելությունը շարունակում է հնդկական լուսնային ծրագիրը, որն սկսվել է 2008-ի հոկտեմբերին «Չանդրայան-1» սարքով։ Այն Լուսնի ուղեծրում աշխատել է 312 օր եւ արբանյակի մակերես ուղարկել հարվածային սարք։ «Չանդրայան–2»-ն ավելի բարդ նախագիծ է, քանի որ նախատեսում է Լուսնի վրա վայրէջք։ Մեկ լուսնային օրվա ընթացքում (14 երկրային օր) լուսնագնացը կուսումնասիրի արբանյակի մակերեսի հանքաբանական եւ տարրերի կազմը։ Սկզբում նախատեսվում էր, որ արշավախումբը Լուսին կուղարկվի 2018-ի ապրիլին. հետո մեկնարկը նշանակեցին հոկտեմբերին, այնուհետեւ՝ 2019-ի հունվարին, ապրիլին եւ մայիսին։ Տեղափոխումների պատճառների մասին պաշտոնապես չէր նշվում։ «Չանդրայան–2»-ի հաջողության դեպքում Հնդկաստանը կդառնա աշխարհում չորրորդը (ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Չինաստանի կողքին), որը կնշի իր ներկայությունը Երկրի արբանյակի վրա։

Նմանատիպ նյութեր