Ռուս տիեզերագնացների արշավախումբը Լուսին կթռչի 2031 թվականին
Ռուսական առաջին տիեզերական արշավախումբը Լուսին կուղարկվի 2031թ: Իսկ հետո նախատեսվում է նման թռիչքները դարձնել ամենամյա: Այս մասին հաղորդում է [url=https://ria.ru/20190209/1550625837.html?utm_source=yxnews&utm_medium=desktop]ria.ru[/url]-ն՝ հղում կատարելով «Ռոսկոսմոս» տիեզերական գործակալության Կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի փաստաթղթերին:
Բացատրության մեջ նշվում է, որ առաջին խմբի անձնակազմը պետք է «Լուսնի վրա տիեզերագնացների գործունեության գործողություն» մշակի և աշխատանքներ կատարի Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հանձնարարականով։