211652_close_icon

Բելառուսի գործողությունները պետք է ահաբեկչություն ճանաչվեն. Լիտվայի վարչապետ

views-count1045 դիտում article-date 23:32 04-12-2025
Օդային մաքսանենգության վերջը չի երևում։ Լիտվայի վարչապետ Ինգա Ռուգինիենեն հայտարարել է, որ հաստատում է ստացել, ըստ որի Միացյալ Նահանգները կաջակցի Լիտվային, որը փորձում է վերադարձնել Բելառուսում մնացած բեռնատար քարշակները, գրում է Delfi-ն։

Ըստ Լիտվայի կառավարության ղեկավարի՝ ամերիկացիների հետ արդեն քննարկումներ են ընթանում Մինսկի հիբրիդային հարձակումները ահաբեկչական գործողություններ ճանաչելու վերաբերյալ։

«Ես ուրախ եմ, որ արդեն անմիջականորեն խոսել եմ ամերիկացիների հետ։ Մեծ հույս ունեմ, որ շուտով երես առերես կհանդիպենք։ Կարծում եմ՝ մենք շատ բան ունենք քննարկելու։ (…) Այսօրվա դրությամբ հավաստիացումներ կան, որ ամերիկացիները մեզ կօգնեն։ Եվ ոչ մեկի ընդունելի չէ այն փաստը, որ Բելառուսն այժմ պատանդ է պահում մեր բեռնափոխադրողների ավտոմեքենաները, և որ Բելառուսից մետեոզոնդեր են թռչում դեպի մեր ռազմավարական օբյեկտները,- լրագրողներին ասել է վարչապետը։ -Մենք խոսում ենք նրա մասին, որ այդ գործողությունները պետք է ահաբեկչություն ճանաչվեն»,- նշել է Ռուգինիենեն։

Վիլնյուսի օդանավակայանի հաճախակի փակումների պատճառով ֆիննական Finnair ավիաընկերությունն արդեն հայտարարել է Հելսինկիից Վիլնյուս մեկ երեկոյան չվերթի չեղարկման մասին։ Այդ որոշումն ուժի մեջ կլինի մինչև 2026 թվականի վերջը։

Ըստ վարչապետի՝ Լիտվան ավիաընկերություններին արտոնյալ պայմաններ է առաջարկել չվերթները Կաունաս տեղափոխելու համար, սակայն վերջնական որոշումները պետք  է ընդունեն ավիափոխադրողները։

«Ավիաընկերությունները որոշում են՝ փոխե՞լ երթուղիները, թե՞ ոչ. դրանցից մի քանիսը որոշները մնում են, լրջորեն քննարկում են Կաունաս տեղափոխվելու հարցը, իսկ մյուսները՝ ճշգրտում են չվացուցակները»,- նշել է Ռուգինիենեն։

«Մեզ համար գլխավորը զեղչեր և լավ պայմաններ առաջարկելն է, որպեսզի ավիաընկերությունների համար հարմարավետ լինի։ Հասկանում ենք, որ ֆինանսական բեռը պետք է կիսենք նրանց հետ»,- հավելել է վարչապետը։

Օդային մաքսանենգության պատճառով Վիլնյուսի օդանավակայանը գիշերը փակ է արդեն երկրորդ ամիսը։ Օդանավակայանը վերջին անգամ փակվել է հինգշաբթի երեկոյան, իսկ զանգվածային հարձակում է գրանցվել նաև անցյալ կիրակի։

Նմանատիպ նյութեր