211652_close_icon
views-count2841 դիտում article-date 13:28 22-07-2019

Կենտրոնի ոստիկանները երիտասարդներին բռնել են, երբ խանութի դուռը լինգով բացելիս են եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հուլիսի 21-ին, ժամը 5։35-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները գողության փորձ կատարելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել երկու քաղաքացու։ 18 և 27-ամյա երիտասարդները, երեք այլ անձանց հետ գողության նպատակով փորձել էին լինգով բացել Աբովյան փողոցի խանութներից մեկի դուռը։ Բայց մտածածն ավարտին չէին հասցրել՝ բռնվել էին։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է մետաղյա 3 ձող։ Նշանակվել է դատամատնադրոշմային փոձաքննություն։ Բերման ենթարկված երիտասարդներից մեկը ոստիկաններին հայտնել է նաև, որ ապրիլից հուլիս ամիսների ընթացքում Կենտրոն վարչական շրջանի տարբեր հատվածներից ևս գողություններ է արել։ Ձեռնարկվում են միջոցառումներ գողության փորձին մասնակից բոլոր անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։ Զուգահեռ աշխատանքներ են տարվում նախկինում կատարած գողություններից տուժածներին պարզելու և հաղորդում ընդունելու համար։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվել։ Կատարվում է քննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր