Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Կիպրոսի նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիս Ֆոտիուի հետ
Երեկ՝ Շախմատի միջազգային օրը, Հայաստանի ու Սփյուռքի 100-ից ավելի երեխաների ու պատանիների համար պատգամավորներ Մխիթար Հայրապետյանն ու Արտակ Մանուկյանը շախմատային մրցաշար էին կազմակերպել:
<<Շախմատային ծիծեռնակներ>> անունը կրող փառատոնը նպատակ ուներ նպաստել մարզաձևի զարգացմանն ու տարածմանը հանրապետությունում:
Ոգևորությունը մեծ էր թե՛ մասնակիցների, թե՛ նրանց ծնողների ու պարզապես անցորդների շրջանում: Համընդհանուր ոգևորությունից անմասն չմնացին նաև պատգամավորներն ու չափեցին ուժերը. շախմատասեր պատգամավորների թվում էին Մխիթար Հայրապետյանը, Արտակ Մանուկյանը, Բաբկեն Թունյանը, Արտյոմ Ծառուկյանը, Հովիկ Աղազարյանը:
Մրցաշարն անցկացվեց շվեյցարական մրցակարգով՝ 7 խաղափուլով:
Մասնակիցներին երեկոյան պարգևատրեց ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը՝ հանձնելով պատվոգրեր ու նվերներ: