211652_close_icon
views-count138446 դիտում article-date 11:32 21-07-2019

27-ամյա տղան, ով սպանել էր մորը, դանակահարել հորն ու ինքնավնասում կատարել, քննիչի որոշմամբ ձերբակալվել է. հնարավոր է՝ քննիչը կալանքի միջնորդությամբ այսօր դիմի դատարան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր հուլիսի 21-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ, արդարադատության մայոր Հովհաննես Պողոսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ Վազգեն Վարդանյանը միջնորդություն է ներկայացնելու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչ՝ 27-ամյա Արման Ա.-ի նկատմամբ։ Վերջինս կասկածվում է հուլիսի 19-ին Նոր Արեշ 16-րդ փողոցում տնվող իրենց տանը մորը՝ 61-ամյա Անժելա Խ-ին, դանակով սպանելու և 59-ամյա Գասպար Ա.-ին, մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ։ Կասկածյալը նույն օրը Էրեբունու ոստիկանների կողմից թարմ հետքերով հայտնաբերվել էր և քննիչի որոշմամբ ձերբակալվել։ Եթե այսօր դատարանը բավարարի քննչական մարմնի միջնորդությունը, ապա նա կկալանավորվի։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2019/07/19/1130321/?fbclid=IwAR0_KvuHRR2t7X4AShrqJGMSUkC2xI7PGtN-wHDGQsdC3aykTTl-rTA6eog]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, հուլիսի 19-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 03։45-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ էր ստացվել Երևանի 1-03 շտապօգնության կայանից, որ Նոր-Արեշ 16 փողոցի տներից մեկի մոտից շտապօգնության բրիգադները Էրեբունի հիվանդանոց են տեղափոխել 2 քաղաքացու, որոնցից մեկը ճանապարհին գիտակցության չգալով՝ մահացել է: Օպերատիվորեն նշված վայր էին ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Ալիկ Մամիկոնյանի և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Վահե Մուշեղյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Մամիկոն Հակոբյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Զորիկ Ավդիշոյևի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ, արդարադատության մայոր Հովհաննես Պողոսյանի և բաժնի պետի տեղակալ Ռոման Մախմուդյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ մահացածը նույն փողոցի 52/1 տան բնակիչ՝ 61-ամյա Անժելա Ք.-ն էր, վիրավորն էլ նույն տան բնակիչ՝ 59-ամյա Գասպար Ա.-ն: Ոստիկաններն ու քննիչները պարզել էին նաև, որ Գասպար Ա-ն և Անժելա Ք.-ն ամուսիններ են, և նրանց դանակով մի քանի հարվածներ էր հասցրել նրանց որդին՝ նույն հասցեի բնակիչ, 27-ամյա Արման Ա.-ն: Դեպքի վայրի հարևանությամբ բնակվողներն ասել էին, որ Արմանը դանակով հարվածներ էր հասցրել ծնողներին, որից հետո ինքնավնասում էր արել, և նրան տաք հետքերով հայտնաբերել ու վնասազերծել էին ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները: Անգամ, երբ ոստիկանները մոտեցել էին նրան, նա արյունոտ դանակը վերև էր բարձրացրել ու չիմանալով, որ եկողները ոստիկանության ծառայողներ են, ասել էր. «Ինձ էս դիրքով մի քանի հատ նկարեք, և ոստիկանները կարողացել են նրա ձեռքից խլել դանակն ու տեղափոխել հիվանդանոց: Այս պահին հայրն ու որդին հիվանդանոցում են և Երևանի 1-03 շտապօգնության ու Էրեբունու բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել նրանց կյանքը փրկել»: Փաստի առթիվ քննչական բաժնի պետ Հ. Պողոսյանի որոշմամբ ստեղծվել էր քննչական խումբ, խմբի ղեկավար էր նշանակվել հատկապես կարևոր գործերով քննիչ Վազգեն Վարդանյանը, ով դեպքի վայրի զննություն էր կատարում, և նրա որոշմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 34-104 հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) հատկանիշներով: Տեղում աշխատել էին նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության քրեագետները: Տան բակում, փողոցում և հարևանի տան առջև, ինչպես նաև հարևանի տան երկաթյա դարպասի վրա հայտնաբերվել էին արնանման հետքեր: [b]Կասկածյալ՝ 27-ամյա Արման Ա.-ն է [/b][img]https://st0.shamshyan.com/editor/0991889001563694589100600.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 97+
97+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր