21795 դիտում
21:05 22-07-2019
Դատարանը կալանավորեց 27-ամյա տղամարդուն, ով դանակով սպանել էր մորը, մարմնական վնասվածքներ պատճառել հորն ու կատարել ինքնավնասում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հուլիսի 21-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ, արդարադատության մայոր Հովհաննես Պողոսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ Վազգեն Վարդանյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչ՝ 27-ամյա Արման Ա.-ի նկատմամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Արմեն Վարդազարյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննիչի միջնորդությունը և Արման Ա.-ն, ով կասկածվում է իր մորը դանակով սպանելու, հորը մարմնական վնասվածքներ պատճառելու և իրեն ինքնավնասելու մեջ, դատարանից տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեկատարողական հիմնարկ։
[b]Կալանավորված 27-ամյա Արման Ա.-ն է
[/b][img]https://st0.shamshyan.com/editor/025250000156381592874986.jpg[/img]
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2019/07/21/1130497/?fbclid=IwAR1rMLebDDNGjZnTk3nK503DaEJfMD2BNE8ZgfD5ZoYiTfqSPj-53VylE2I]հայտնել [/url]էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ հուլիսի 21-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ, արդարադատության մայոր Հովհաննես Պողոսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ Վազգեն Վարդանյանը միջնորդություն էր ներկայացնելու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացներ Երևանի բնակիչ՝ 27-ամյա Արման Ա.-ի նկատմամբ։
Վերջինս կասկածվում է հուլիսի 19-ին Նոր Արեշ 16-րդ փողոցում տնվող իրենց տանը մորը՝ 61-ամյա Անժելա Խ-ին, դանակով սպանելու և 59-ամյա Գասպար Ա.-ին, մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ։ Կասկածյալը նույն օրը Էրեբունու ոստիկանների կողմից թարմ հետքերով հայտնաբերվել էր և քննիչի որոշմամբ ձերբակալվել։
Եթե դատարանը բավարարեր քննչական մարմնի միջնորդությունը, ապա նա կալանավորվելու էր։
[color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 97+
97+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2218 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)