1673 դիտում
21:33 19-07-2019
Տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների չորրորդ համատեղ կոլեգիայի նիստը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ռուսաստանի Դաշնությունում տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների չորրորդ համատեղ կոլեգիայի նիստը: Եռակողմ համագործակցության սկիզբը տրվել է Սանկտ-Պետերբուրգում:
Համատեղ կոլեգիայի նիստին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը ներկայացրել է Կոմիտեի գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը. «Վերջին տարվա ընթացքում մեր կողմից կատարվել է լայնածավալ աշխատանք՝ ՀՀ ՔԿ գործունեության արդյունավետության բարձրացման համար: Ես նախաձեռնել եմ փոփոխություններ Հայաստանի քննչական կոմիտեի կառուցվածքում, որը վերջնական արդյունքում կհանգեցնի ջանքերի օպտիմիզացման և հանցավորության դեմ ավելի արդյունավետ պայքարի»,- ընդգծել է ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը:
Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինն էլ իր ելույթում հատուկ ընդգծել է, որ երեք երկրների քննիչների համատեղ աշխատանքը չի սահմանափակվում միայն առանձին գործերի շրջանակներում արտասահմանյան գործընկերներից ստացված հանձնարարությունների կատարմամբ:
«Ռուսաստանում, Բելառուսում և Հայաստանում մշակվում են համատեղ միջոցառումներ ինչպես հանցավորության դեմ պայքարի, այնպես էլ` գիտական և ուսումնական գործունեության զարգացման համար: Ինչպես գիտեք, մեր կողմից գործադրվել են մեծ ջանքեր` գործունեության տարբեր ուղղություններով մեր միջգերատեսչական համագործակցության ամրապնդման համար»,- ասաց ՌԴ ՔԿ նախագահը:
Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Իվան Նոսկևիչն իր
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
4535 դիտում
20:12 17-05-2018
Բելառուսի Հանրապետությունում տեղի է ունեցել երեք երկրների քննչական կոմիտեների համատեղ կոլեգիայի երրորդ նիստը
1690 դիտում
19:50 09-09-2016
Հայաստանի, Բելառուսի և Ռուսաստանի քննչական կոմիտեների նախագահները ստորագրել են համատեղ հայտարարություն
Այս բաժնից
439 դիտում
17:41 06-05-2024
Այսօր Ոսկեպար գյուղի տարածքում զոհված ոստիկանների 33-րդ տարելիցի օրն է
442 դիտում
17:28 06-05-2024
Կիրանցում չափագրման աշխատանքները շարունակվում են, գյուղացիները հուսահատված են. գյուղապետ