10951 դիտում
11:25 19-07-2019
Հանրապետության որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +42 -ի
Իրաքի տարածքից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հուլիսի 21-23-ին օդի ջերմաստիճանը Երևանում, Արարատի և Արմավիրի մարզերում, Սյունիքի հովտային գոտում ցերեկային ժամերին ( ժամը 16։00-18։00) կհասնի +40․․․+42 աստիճանի։
Այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Տեղումների բացակայության և սպասվող բարձր ջերմային ֆոնով պայմանավորված առաջիկա 5 օրերին հանրապետության հովտային և նախալեռնային գոտում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ»,-նշել է Գագիկ Սուրենյանը
Նմանատիպ նյութեր
13301 դիտում
09:54 22-07-2019
Այսօր Երևանում և որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +42 -ի
22464 դիտում
10:26 08-08-2016
Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի +40 աստիճանի. Գագիկ Սուրենյան
122199 դիտում
10:44 15-12-2016
Դեկտեմբերի 18-ից Հայաստանում կհաստատվեն սաստիկ սառնամանիքներ. օդի ջերմաստիճանը կհասնի մինչև -30...-35. Գագիկ Սուրենյան
Այս բաժնից
520 դիտում
16:14 02-05-2024
Ավելի քան 1 ժամ է` Կիրանցում էլեկտրաէներգիա չկա