211652_close_icon
views-count3219 դիտում article-date 21:55 07-07-2016

Եվրոպայի Լիգա. 11-մետրանոց հարվածաշարի շնորհիվ «Շիրակը» դուրս եկավ հաջորդ փուլ. տեսանյութ

Քիչ առաջ Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում ավարտվեց ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումը Գյումրիի «Շիրակի» և վրացական «Դիլա» թիմի միջև: Հանդիպման հիմնական ժամանակը ավարտվեց 1:0 հաշվով հօգուտ «Շիրակի»: 84-րդ րոպեին գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Վահան Բիչախչյանը: Քանի որ Գորիում նույն հաշվով հաղթել էին դաշտի տերերը, նշանակվեց լրացուցիչ ժամանակ, որի ընթացքում գոլեր չեղան: Հետխաղային 11-մետրանոց հարվածները ավելի հստակ իրացրեցին «Շիարկի» ֆուտբոլիստները: «Շիրակի» մրցակիցը Եվրոպայի Լիգայի երկրորդ որակավորման փուլում կորոշվի այսօր ուշ երեկոյան: Դա կլինի «Հիբերնիանս» (Մալթա)-«Սպարտակ» Տռնավա (Սլովակիա) զույգի հաղթողը: 1-0` Վահան Բիչախչյան, 84 11-մետրանոց հարվածաշար 1-0՝ Ռումյան Հովսեփյան 1-0՝ Թեյմուրազ Գոնգաձե 2-0՝ Ռոբերտ Դարբինյան 2-0՝ Դաթո Կվիրկվելիա 3-0՝ Վիուլեն Այվազյան 3-1՝ Լուկա Ռազմաձե 4-1՝ Դավիթ Հակոբյան «Շիրակը» հանդես եկավ հետևյալ կազմով՝ 13. Անատոլի Այվազով, 3. Արտյոմ Միքայելյան, 8. Ռումյան Հովսեփյան, 9. Կոնան Կուակու (7. Վիուլեն Այվազյան, 69), 10. Դավիթ Հակոբյան, 19. Սոլոմոն Ուդո, 21. Գևորգ Հովհաննիսյան, 23. Ռոբերտ Դարբինյան, 25. Աղվան Դավոյան (2. Արման Հովհաննիսյան, 71), 36. Դրիսա Դիարասուբա, 77. Նեմանյա Ստոշկովիչ (41. Վահան Բիչախչյան, 65): Գլխավոր մարզիչ՝ Վարդան Բիչախչյան
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր