211652_close_icon
views-count1693 դիտում article-date 16:24 18-07-2019

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատարն աշխատանքային այց է կատարել Ծառայության Տավուշի մարզային բաժին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատար, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանը Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ հուլիսի 17-ին աշխատանքային այց է կատարել Ծառայության Տավուշի մարզային բաժին: Հերթական մարզային այցելության ընթացքում, շրջայց կատարելով Տավուշի բաժնում, Գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատարը տեղում ծանոթացել է հարկադիր կատարողների աշխատանքային պայմաններին: Շրջայցից հետո հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում Տավուշի մարզային բաժնի պետ, արդարադատության մայոր Հովհաննես Մինասյանը զեկուցել է ղեկավարին հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքների, հարուցված, ավարտված և կարճված կատարողական վարույթների վիճակագրության, ինչպես նաև բռնագանձված ու վերականգնված գումարների մասին: Մարզային բաժնի աշխատակիցերի հետ Ծառայության ղեկավարը խոսել է աշխատանքային պայմաններիմասին, մեկ անգամ ևս շեշտել, որ դրանք առաջնահերթություն են համարվում և շարունակում են մնալ Ծառայության ղեկավարությանուշադրության կենտրոնում: Հակոբ Հակոբյանն անդրադարձել է Տավուշի մարզային բաժնի խնդիրներին, լսել Ծառայության մարզային բաժնի աշխատակիցների բարձրաձայնած հարցադրումներն ու առաջարկություններն՝ ուղղված ծառայողական գործունեության արդյունավետության բարձրացմանը: Կառույցի ղեկավարն առանձնակի ուշադրություն է հրավիրել քաղաքացիների հետ տարվող աշխատանքներին, հորդորել է հետևողական, բացատրական աշխատանք տանել՝ ներկայացնելով նաև կատարողական վարույթի շրջանակում նրանց իրավունքներն ու պարտականությունները: Միաժամանակ պահանջել է հարկադիր կատարողներից սրտացավ մոտեցում ցուցաբերել յուրաքանչյուր քաղաքացու հանդեպ և օպերատիվ արձագանքել դիմում-գրություններին: Մարզային այցի շրջանակներում Հակոբ Հակոբյանն իրականացրել է խնդրահարույց վարույթներով քաղաքացիների ընդունելություն, որի ընթացքում քննարկվել են կատարողական վարույթի ընթացիկ հարցեր, մասնավորապես՝ հարկադիր էլեկտրոնային աճուրդի իրականացմանն առնչվող հարցեր: Ամփոփելով աշխատանքային խորհրդակցությունը կառույցի ղեկավարը Տավուշի մարզային բաժնի աշխատանքը դրական է գնահատել, հորդորել չբավարարվել արձանագր վածովարդյունքներով և բաժնի աշխատակիցներին տվել է համապատասխան հանձնարարականներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր