ՀՀ գլխավոր հարկադիր կատարողն աշխատանքային այց է կատարել Հարկադիր կատարման ծառայության Գեղարքունիքի մարզային բաժին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանը ս/թ հունիսի25-ին Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ աշխատանքային այց է կատարել Ծառայության Գեղարքունիքի մարզային բաժին:
Հերթական մարզային այցելության ընթացքում բաժնում շրջայց կատարելով՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը տեղում ծանոթացել է հարկադիր կատարողների աշխատանքային պայմաններին:
Հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում Գեղարքունիքի մարզային բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Սևակ Սիմոնյանը ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին է զեկուցել ընթացիկ տարում կատարված աշխատանքների, հարուցված, ավարտված և կարճված կատարողական վարույթների վիճակագրության, ինչպես նաև բռնագանձված ու վերականգնված գումարների մասին:
Մարզային բաժնի աշխատակիցերի հետ հանդիպման ընթացքում Հակոբ Հակոբյանն անդրադարձել է բաժնի խնդիրներին, ինչպես նաև կատարողական վարույթների իրականացման շրջանակում ի հայտ եկող այլ հարցերի, լսել Ծառայության մարզային բաժնի աշխատակիցների բարձրաձայնած հարցադրումներնու առաջարկություններն՝ ուղղված ծառայողական գործունեության արդյունավետության բարձրացմանը:
Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ոչ գույքային բնույթի կատարողական վարույթների շրջանակներում ի հայտ եկող հարցեր, ինչպես նաև բաժնում անցկացված տեսչական ստուգման արդյունքները:
Մարզային այցի շրջանակներումՀակոբ Հակոբյանն իրականացրել է նաև խնդրահարույց վարույթներով 2քաղաքացու ընդունելություն, որի ընթացքում քննարկվել են կատարողական վարույթների շրջանակներում մի ծնողից մյուսին երեխայի հանձնմանը և հարկադիր էլեկտրոնային աճուրդի իրականացմանն առնչվող հարցեր:
Աշխատանքային խորհրդակցության ավարտին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը բաժնի աշխատակիցներին տվել է համապատասխան հանձնարարականներ: