211652_close_icon
views-count8759 դիտում article-date 14:12 18-07-2019

Բախտի բերումով պաշտոն ստանձնեցին, խորհրդարան մտան, մարդ դառան, եկել են, տեսեք՝ մեզ ինչ են անում. Իջևանի դեպքերից հետո ձերբակալվածների հարազատները բողոքում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2019/07/18/Felling-Ijevan/3052034]Tert.am[/url]-ը գրում է. Բախտի բերումով պաշտոն ստանձնեցին, խորհրդարան մտան, մարդ դառան, եկել են, տեսեք՝ մեզ ինչ են անում. նման հայտարարություն արեց Իջևանի դեպքերից հետո ձերբակալվածների հարազատներից մի կին: «Ինչքան անգրագետներ կան, նստեցին խորհրդարանում, կարգն են պաշտպանում, հեռացե՛ք»,-վրդովվեց մեկ այլ կին: Հարազատերը պահանջում են, որ ձերբակալվածներին ազատ արձակեն: Նրանցից մեկը հավելեց, որ երբ իրենց պահանջում են՝ աշխատատեղ ստեղծեք, որ անտառից փայտ չհանենք, իրենց պատասխանում են՝ ոչխար պահեցեք. «Ում ասում ես, ասում է՝ գնացեք ոչխար պահեք: Էտ իրանք ուզում են արժանապատիվ ապրեն, ես չե՞մ ուզում: Ես պիտի գնամ անտառում ու սարում ոչխար պահե՞մ: Սովորած, ավարտած, դիպլոմը ձեռիս՝ պիտի գնամ ոչխար պահե՞մ: Եթե այդքան ոչխար պահելը լավա, թող իրանք գան ոչխար պահեն, մենք իրանց տեղը աշխատենք»: Հավաքվածները նշեցին, որ իրենք ընդամենն աշխատանք են ուզում կամ էլ օրինական կարգով փայտ կտրելու փաստաթուղթ: «Մարզպետն ասեց՝ 6 000 դրամով կտան, բայց գիշերը երեխեքին հնձեցին, տարան. փաստորեն՝ փչոց էր»,-ասաց մեկ ուրիշը: Մանրամասներն՝[url=https://www.tert.am/am/news/2019/07/18/Felling-Ijevan/3052034] այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր