211652_close_icon
views-count1377 դիտում article-date 13:12 18-07-2019

Վառելափայտին այլընտրանքի արտադրության հարցում կառավարությունը «փրոջեքթ-մենեջերի» դեր կկատարի

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց վառելափայտին այլընտրանքային վառելիքի արտադրությունը և նշեց, որ ունենք վառելափայտի խնդիր: «Մենք նախորդ տարվանից քննարկում ենք վառելափայտին այլընտրանքային վառելիքի արտադրության հարցը, խոսքը վերաբերում է պելետներին ու բրիկետներին»,- ասաց վարչապետը, հաելելով, որ Շրջակա միջավայրի նախարարությունն այս հարցում «փրոջեքթ-մենեջերի» դերակատարում կվերցնի, որ արտադրությունը կարողանան Հայաստանում զարգացնել: «Ես ուզում եմ ասել, որ երբ մենք խոսում ենք բրիկետ-պելետների մասին, հանկարծ խոսքը չգնա, որ մենք, այսպես ասած, երրորդ երկրների հատուկ արտադրության ինչ-որ ճյուղ ենք ուզում զարգացնել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը, հավելելով, որ Իտալիայում բազմաթիվ բնակարաններ ջեռուցվում են պելետների միջոցով: Կառավարության ղեկավարը հիշեցրեց, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ խոսել են նաև այլընտրանքային էներգետիկայի զարգացման ճյուղի վերաբերյալ, երբ, օրինակ, ջրերի տաքացման այլընտրանքային միջոցներ կան: Ի պատասխան Սուրեն Պապիկյանն ասաց, որ սա Հայաստանում դինամիկ զարգացող ուղղություններից մեկն է: «Արևային էներգիայի օգտագործումը, որպես այլընտրանքային էներգիայի աղբյուր, խիստ տարածում է գտնում մեր գյուղերում»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր