1575 դիտում
22:37 16-07-2019
Թիավարողները նախապատրաստվում են ԱԱ-ին
Թիավարության Հայաստանի հավաքականը օգոստոսի 21-25-ը հունգարական Ցեգետ քաղաքում կմասնակցի ԱԱ-ին:
Հայկական ազգային կանոէի ֆեդերացիայի պատասխանատու քարտուղար Վարդան Ադամյանը ՀԱՕԿ լրատվականին հայտնեց հավաքականի կազմը:
«Մինչև աշխարհի առաջնության մեկնարկը՝ օգոստոսի 4-ից միջազգային ֆեդերացիայի հրավերով Արա Վիրաբյանը (կանոէ) հունգարական Ցեգետ քաղաքում մասնակցելու է ուսումնամարզական հավաքի: Այս հավաքն արվում է մարզաձևի զարգացման շրջանակներում: Աշխարհի առաջնությանը մասնակցելու են Հայկ Թադևոսյանը, Վլադիմիր Ալավերդյանը, Էդգար Թությանը և Արթուր Ակիշին:
Նրանք մասնակցելու են բայդարկա 4 տեղանոց և բայդարկա երկտեղանոց մրցաձևերում: Վալդիմիր Ալավերդյանն ու Էդգար Թությանը մասնակցելու են բայդարկա երկտեղանոց 1000 մետր մրցաձևին, որը վարկանիշային է Տոկիո-2020-ի համար: Արա Վիրաբյանը մասնակցելու է մեկ տեղանոց կանոէ 500 և 1000 մետր մրցաձևերին: Հավաքականը մրցավայր կմեկնի գլխավոր մարզիչ Մարտիրոս Շահվալադյանի գլխավորությամբ:
Օգոստոսի 25-ից սեպտեմբերի 2-ը ավստրիական Լինս քաղաքում էլ կանցկացվի ակադեմիական թիավարության ԱԱ-ն, որին կմասնակցեն Փայլակ Միրզոյանը և Մհեր Ջանիկյանը: Թիմը մրցավայր կմեկնի իմ գլխավորությամբ»,-խոսքը եզրափակեց Վարդան Ադամյանը:
Նմանատիպ նյութեր
1377 դիտում
16:23 23-08-2019
ԱԱ. Հայ թիավարողները կիսաեզրափակչում են
2664 դիտում
22:04 25-08-2019
ԱԱ. Հայ թիավարողները շարունակում են զարմացնել՝ դուրս գալով արդեն եզրափակիչ
8866 դիտում
22:09 18-02-2014
Իսոյի փաստաբանը մտավախություն է հայտնում, որ նրա ընտանիքի դեմ վրեժխնդրություն է նախապատրաստվում
Այս բաժնից
5559 դիտում
14:20 25-04-2024
ՀԿԿՖ-ն «Դինամո» մարզադահլիճում անցկացրեց Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը
664 դիտում
23:32 24-04-2024
Հայաստանը ներկայացնող 4 բռնցքամարտիկ դուրս է եկել ԵԱ-ի կիսաեզրափակիչ